62-ամյա Բրյուս Ուիլիսը կխաղա «Պինդ ընկույզը 6»-ում

20:11   29 սեպտեմբերի, 2017

62-ամյա Բրյուս Ուիլիսը կխաղա «Պինդ ընկույզի» 6-րդ մասում, գրում է Deadline-ը: Ֆիլմը կկոչվի Die Hard: Year One («Պինդ ընկույզը. առաջին տարին») եւ ֆիլմաշարի պրիքվելը կլինի:


Իրադարձությունները մասամբ կզարգանան արդի ժամանակներում, մասամբ՝ 1970-ական թվականներին: Ամեն ինչ տեղի կունենա Նյու Յորքում: Ուիլիսը հանդես կգա ծեր ոստիկանի դերում, իսկ թե ով կմարմնավորի երիտասարդ Ջոնին, դեռ հայտնի չէ:


Ֆիլմի պրոդյուսերը Լեն Ուայզմանն է: Առայժմ հայտնի չէ նաեւ, թե երբ կսկսվեն ժապավենի նկարահանումները եւ երբ այն կհայտնվի էկրաններին:

Հայտնի է միայն, որ Բրյուսը համաձայնել է խաղալ ֆիլմում, իսկ դա ամենակարեւորն է:



© NEWS.am STYLE