Բելլա Թորնի մերկ ֆոտոշարքը՝ GQ Mexico-ի համար

17:12   29 սեպտեմբերի, 2017

19-ամյա դերասանուհի Բելլա Թորնը նկարահանվել է GQ Mexico-ի համար: Նա հայտնվելու է պարբերականի հոկտեմբերյան համարի շապիկին եւ էջերում:


Ի դեպ, աստղն Instagram-ում գրել է, որ խնդրել է իր լուսանկարները մշակելիս ֆոտոշոփ չօգտագործել:


«Ես հատուկ խնդրել եմ չմշակել իմ լուսանկարները եւ, այո՛, ես թերություններ ունեմ, բայց դա բնական է, ես էլ մարդ եմ: Նկարահանումներից հետո լուսանկարները միշտ էլ փոքր-ինչ մշակվում են, չէ՞ որ չեք ցանկանա տեսնել, եթե ես, ասենք, սպի ունեմ կամ անհավասար ատամնաշար: Բայց թերություններ ունեն բոլորը, ես՝ նույնպես, դա նորմալ է, ես կատարյալ չեմ: Այնպես որ, եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, գրողի ծոցը գնացեք»,- հրապարակած լուսանկարը մակագրել է Բելլան:



© NEWS.am STYLE