«Գահերի խաղի» եզրափակիչ մասում ութ նոր կերպար կլինի

15:27   29 սեպտեմբերի, 2017

«Գահերի խաղը» սերիալի վերջին ամսում ութ նոր կերպար կհայտնվի: Այս մասին հաղորդում է սերիալի երկրպագուների Watchers On The Wall կայքը:

Հայտնի է, որ վերջին սեզոնը մեկնարկելու է 2019 թվականին: Ի դեպ՝ սերիալի պրոդյուսերները ֆիլմի ավարտի մի քանի տարբերակ են նկարահանում. այդպես ոչ ոք չի կարողանա հստակ իմանալ, թե ինչպես կավարտվի սերիալը:

Կայքի պնդմամբ՝ ութ նոր կերպարները փոքր, բայց առանցքային դերեր կխաղան պատմության մեջ: Առայժ հայտնի է, որ նրանցից մեկը նավաստի է, մյուսները՝ հյուսիսցիներ (նրանցից մեկը ֆերմեր է, մյուս կերպարը՝ աղջիկ), բացի այդ՝ մի քանի նոր զինվոր հերոսներ կլինեն:

Նկարահանումները մեկնարկելու են նոյեմբերին Իսպանիայում:



© NEWS.am STYLE