Կարմիր կոշիկներ. սեզոնի թրենդը

17:34   29 սեպտեմբերի, 2017

Եվրոպական մի շարք քաղաքներում՝ Միլանում, Լոնդոնում, Փարիզում անցկացված նորաձեւության շաբաթներն էլ ավելի ամրապնդեցին այս աշնան գլխավոր թրենդները։ Թեեւ դիզայներական տները ներկայացրեցին իրենց գարւն/ամառ 2018 հավաքածուները, այնուամենայնիվ, ցուցադրություններին ներկա հյուրերի տեսքը շատերին թույլ տվեց որսալ հենց այս շրջանի թրենդները։

Եվ այսպես, մինչեւ նոյեմբեր իրենց արդիականության գագաթնակետում կլինեն կարմիր կոշիկները։

Համարձակորեն համադրեք դրանք ցանկացած գույնի հետ եւ անգամ կարմիրի։

Դե իսկ անձրեւներն սկսվելուն պես՝ նախապատվությունը տվեք կարմիր երկարաճիտ կոշիկներին։



© NEWS.am STYLE