Վեց թերություն, որոնց վրա կենտրոնանալու պատճառով մենակ եք մնում

20:07   20 նոյեմբերի, 2017

Չի կարողանում զսպել զգացմունքները։ Մարդիկ, որոնք հակված են «իտալական» կրքերի, բարկության, սկանդալների, միանգամից բացասական տպավորություն են թողնում։

Այդ պահվածքը վանում է ու ստիպում շրջանցել մարդկանց, որոնց հետ գուցե եւ կարող էիք երջանիկ լինել։

Այլ հետաքրքրություններ  ունի։ Այդ հետաքրքրությունները ձեզ անկարեւոր ու նույնիսկ անհեթեթ են թվում։ Իսկ այն, ինչով դուք եք հետաքրքրվում՝ անթերի է։ Իսկ գո՞ւցե չարժե այդքան կտրական ու դատապարտող լինել։

Կախում ունի ոգելիցից կամ թմրադեղերից։ Այս առթիվ մեկնաբանություններն ավելորդ են։

Չափից մաքրասեր չէ։ Անտարբերության համար անհիմն առիթ։ Հայտնի չէ, թե ինչու է մարդն անտեսում այն սովորությունները, որոնք ձեզ համար օրենք են։ Հնարավոր է, նա կյանքում ինչ- որ տարրական դասեր չի ստացել։ Բայց չէ որ այդ հատկանիշը կարելի է շտկել։

Լուրջ չէ ու շատախոս է։ Մենությանը սովոր մարդկանց  հաճախ վանում են անհոգ ու ուրախ մարդիկ։ Նրանց նման մարդիկ թվում են անլուրջ ու անվստահելի։ Սա մեծ սխալ է։ Լավատեսներն ընդամենը թվում են մակերեսային։ Իսկ ուրախ արտաքինի տակ հիմնականում խորը և  հետաքրքիր անձնավորություններ են թաքնված։

Նյութը՝ Klubber.ua



© NEWS.am STYLE