Ռուսական «Ձայն». սեքսուալ թխահերը Դիմա Բիլանին դուետի է հրավիրել

11:10   30 սեպտեմբերի, 2017

Ռուսական «Ձայն»-ում կույր լսումների փուլը շարունակվում է: Երեկ մասնակիցների թվում էր «Короли фанеры» նոր շոուի հաղորդավարուհի Յանա Կոշկինան: Նա բեմ է բարձրացել չափազանց սեքսուալ զգեստով՝ ապշեցնելով ժյուրիի անդամներին, որոնք աղջկան, սակայն, հաջորդ փուլ չեն անցկացրել: Փոխարենն Ալեքսանդր Գրադսկին գեղեցկուհուն իր մոտ՝ թատրոն է հրավիրել:

Իսկ Յանան Դիմա Բիլանին դուետի է հրավիրել:

«Լսիր, մոտիկից դու ավելի հետաքրքիր ես»,- հայտարարել է Դիմա Բիլանն ու իրականացրել «Короли фанеры» շոուի հաղորդավարուհու ցանկությունը:



© NEWS.am STYLE