«Նախընտրում եմ մնալ ստվերում». Մոնիկա Բելուչին նշում է 53-ամյակը

14:38   30 սեպտեմբերի, 2017

Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ, երիտասարդ եւ սեքսուալ կին. նրան հաճախ հենց այդպես են բնորոշում: Խոսքն, իհարկե, իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչիի մասին է, որն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Հավերժ երիտասարդ Բելուչին դարձավ 53 տարեկան, սակայն դերասանուհին տարիքից չի վախենում: Ավելին՝ դա անիմաստ մտահոգություն է համարում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մոնիկա Բելուչիի տասը ամենահետաքրքիր մտքերը՝  գեղեցկության, տարիքի եւ գլամուրի մասին.

«Շրթներկը կնոջ դիմահարդարման ամենաուժեղ զենքն է»:

«Ես երբեք սթրեսի չեմ մատնվում իմ տեսքի պատճառով: Ես սիրում եմ ծիծաղել եւ կյանքս հետաքրքիր ձեւով ապրել»:

«Դերասանն աշխատում է հոգով եւ մտքերով»:

«Գեղեցկությունը պարգեւ է, ինչպիսին են նաեւ առողջությունն ու խելքը: Պետք չէ հպարտանալ գեղեցիկ լինելու համար, որովհետեւ դու ոչինչ չես արել, որպեսզի լինես այդպիսին. դա քեզ տրվել է»:

«Հազարից մեկ սիրում եմ լինել ուշադրության կենտրոնում, իսկ երբ դա արդեն  տեղի է ունենում, նախընտրում եմ մնալ ստվերում»:

«Մենք բոլորս էլ պատրանքների կարիք ունենք: Այդ է պատճառը, որ մարդիկ սիրում են ֆիլմեր դիտել»:

«Սովորաբար, չեմ տխրում, երբ որեւէ լուրջ պատճառ չեմ ունենում դրա համար: Ես կենսուրախ մարդ եմ, սիրում եմ ապրել տվյալ օրով: Եթե լինեի կենդանի, երեւի փոքրիկ կատվիկ կլինեի: Նրանք շատ են սիրում կյանքը»:

«Աչքի մատիտն ու կարմիր շրթներկն արդեն գլամուրային տեսք կարող են հաղորդել»:

«Այն, ինչ բնական է, դա է գեղեցիկ: Երբ դու արդեն դու չես, դու դառնում ես արհեստական»:

«Սիրո եւ գրավչության հարցում երբեք չպետք է մտածել տարիքի մասին եւ անհանգաստանալ դրա պատճառով»:



© NEWS.am STYLE