Ընտանեկան վեճերի երեք տեսակ եւ դրանց դեմ պայքարի ձեւերը

20:09   21 նոյեմբերի, 2017

Աղբը թափի՛ր, ափսեները լվա՛, դու երբեք ու ոչնչով ինձ չես օգնում

Իհարկե, կտրուկ տոնով ասված այսպիսի խոսքերը վեճեր են առաջացնում: Սակայն խնդրին լուծում կա:

Նախ՝ այդպիսի պահերին  ձեռնպահ մնացեք Ձեր խոսքում «երբեք» ու «միշտ» բառերն օգտագործելուց, քանի որ դրանք զուգընկերոջը ցույց են տալիս, որ անօգուտ է փորձել շտկել իրավիճակը, եթե Ձեր կարծիքով նա երբեք դա չի արել:

Երկրորդ՝ ամեն ինչ ասա հանգիստ տոնով, ոչ թե պահանջելով, այլ խնդրանքի ձեւով: Այդ դեպքում ամուսինն իսկապես կցանկանա օգնել, այլ ոչ թե իրեն կամազուրկ ու մեղավոր մարդ կզգա:

Դու կանես այնպես, ինչպես ես ասացի, ես արդեն որոշել եմ

Երբեք ոչ մի պարտավորություն մի վերցրեք եւ մի պայմանավորվեք համատեղ կարեւոր գործերի շուրջ որեւէ մեկի հետ՝ առանց ամուսնու հետ խորհրդակցելու: Մի վախեցեք կամազուրկ կին երեւալուց: Պարզապես ամուսնության մեջ դուք երկուսով եք, համապատասխանաբար, բոլոր խնդիրներն ու պարտավորությունները դուք պետք է բաժանեք երկուսի միջեւ եւ նախապես քննարկեք դրանք: Հակառակ դեպքում՝ Ձեր ամուսնու մոտ լուրջ բարդույթներ կզարգանան՝ ամուսնության մեջ իրավունքներ չունենալու հետ կապված:

Դու այնպիսին ես, ինչպիսին քո հայրն է/մայրը/եղբայրը

Վեճի ժամանակ միմյանց հարազատների վրա հարձակումը ամուսինների ճակատագրական սխալն է: Այդ վեճը երբեք չի ավարտվի, քանի որ Ձեզանից յուրաքանչյուրն ունի հարազատ, որը մյուսի սրտով չէ: Պետք է հիշել, որ դա օրինաչափ է, եւ որեւէ մեկը պարտավոր չէ միանշանակորեն բոլորին դուր գալ։ Հենց դրա համար էլ դուք ամուսնացել եք կոնկրետ մարդու, այլ ոչ թե նրա ընտանիքի հետ:

Այո, ձեր ամուսինը նաեւ իր ծնողների որդին է, սակայն ինքն էլ ընդունում է կարեւոր որոշումներ ու եթե ուզում եք վիճել, ապա վիրավորեք իրեն, այլ ոչ թե սկեսուր-սկեսրայրին, եւ բոլոր հարցերը երկուսով առանձին լուծեք:

Նյութի աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE