Երբեք մի՛ արա հետեւյալ բաները

19:13   22 նոյեմբերի, 2017

Ներողություն մի՛ խնդրիր, եթե այդպիսի փշահոգի մարդ ես։ Դու փշահոգի չես, դու մարդ ես քո մտքերով եւ զգացմունքներով, որոնք հարգանքի են արժանի։

Առիթ մի՛ հորինիր, թե ինչու չես կարող տղամարդու հետ ժամադրության գնալ, եթե պարզապես չես ուզում գնալ, մի՛ գնա։ Դու նրան ոչինչ բացատրել պարտավոր  չես։ Ուղղակի ասա՝ ոչ, շնորհակալություն։

Շատ մի՛ մտածիր այն մասին, թե ինչ ես ուտում այլոց ներկայությամբ։ Եթե դու քաղցած ես, կեր՝ ինչ ուզում ես։ Եթե պիցցա ես ուզում, աղցան մի՛ պատվիրիր միայն այն պատճառով, որ շրջապատը կարող է քեզ դատապարտել։

Մազեր մի՛ աճեցրու, զգեստներ մի՛ հագիր, եթե դա դու չես ուզում անել, այլ անում ես՝ հանուն մյուսների։ Տանը մի՛ նստիր, եթե անգամ մարդ չկա, ում հետ կարող ես զբոսնել։

Մի՛ թաքցրու քո կարծիքը․ արտահայտի՛ր այն, եւ արտահայտի՛ր բարձրաձայն։ Դու պետք է լսելի լինես։ Եղի՛ր համարձակ, խիզախ եւ հիասքանչ։ Թող քո «ես»-ն անձեռնմխելի լինի։

Մի՛ ժպտա միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը քեզ հրամայել է այդպես անել։ Մի՛ վախեցիր ծիծաղել քո կատակների վրա։ Քաղաքավարությունից դրդված՝ «այո» մի՛ ասա, եթե ուզում ես «ոչ» ասել։ Սա քո կյանքն է։

 Աղբյուրը՝  Liza.ua

 

 



© NEWS.am STYLE