Տղամարդկանց դավաճանության տեսակները

22:06   22 նոյեմբերի, 2017

Տղամարդկանց դավաճանության պատճառները տարբեր են, սակայն երբեք չեն փոխվում դրանց ստանդարտ տեսակները։

Մշտական կապ կողքից

Ցավոտ դավաճանության տեսակ է՝ տղամարդու բազմամյա կապը ուրիշ կնոջ հետ։  Ընդ որում, նա կարող է ոչ թե սիրել սիրուհուն, այլ հանդիպել նրա հետ՝ սովորության համաձայն։ Վիճակագրությունը պնդում է, որ 2-րդ կնոջ  առկայությունը բարձրացնում է տղամարդու ինքնագիտակցությունը եւ ոչ մի կերպ չի դրդում ամուսնալուծվել կնոջից կամ իր արարքների համար խղճի խայթ զգալ։

Պատահական մեկանգամյա դավաճանություն

Ամենահաճախ հանդիպող դավաճանության տեսակն է, որը պատահում է արձակուրդի, երեկույթների ժամանակ, ամառանոցում եւ այլ տեղերում։ Հիմնականում դա պատահական կին է լինում, տղամարդն էլ՝ ոչ սթափ վիճակում։ Նման դավաճանությունները տեղի են ունենում այն պատճառով, որ տղամարդու մեջ արթնանում է արուի բնազդը։

Դավաճանություն մարմնավաճառի հետ

Շատ հաճախ տղամարդիկ սա դավաճանություն չեն համարում։ Ավելի շուտ սա նրանց հաամար փողով հանգստանալու տեսակ է։ Ընդ որում, կանանց մեծ մասի համար շատ ավելի վիրավորական է իմանալ, որ իրենց տղամարդը ծախու կնոջ հետե է կապվել, քան դավաճանել է՝ հանուն սիրո։

 

 Աղբյուրը՝  Otvetnavse.com

 



© NEWS.am STYLE