Ինքնավստահ կնոջ 5 հատկանիշ

21:11   22 նոյեմբերի, 2017

Նա իրեն ընդունում է իր բոլոր թերություններով հանդերձ

Իդեալական մարդիկ չկան։ Ինքնավստահ կինը ոչ միայն ընդունում է իր թերությունները, այլեւ ծափահարում է դրանց։ Նա գիտի իր ուժեղ կողմերը եւ հասկանում է, թե որ ուղղությամբ դեռ պիտի աշխատի։ Նա իրեն սիրում է այնպիսին, ինչպիսին որ կա։

Նա կարողանում է ասել «ոչ»

Ինքնավստահ կինը կեղծ խոստումներ չի տա, այլ պարզապես կասի ոչ։ Նա չի խոստանա այն, ինչ չի ուզում  անել։ Նա ժամանակ չունի տհաճ բաներով զբաղվել՝ հանուն ինչ-որ մեկի։

Նա չի վախենում օգնություն խնդրել

Ինքնավստահ կինը գիտի, որ չի կարող ամեն բան միշտ միայնակ անել։ Օգնություն խնդրելով բանիմաց մարդուց՝ նա չի վախենում անտեղյակ երեւալ այս կամ այն հարցում։

Նա ինքնավստահությունը բարձրացնելու սեփական ծիսակարգն ունի

Նա առանձնանում է նրանով, ով քթի տակ ինչ-որ բաներ է մրմնջում ամեն անգամ, երբ ինքնավստահության կարիք ունի։ Օրինակ՝ բարդ ցուցադրություններից առաջ։

Նա սիրում է միայնակ մնալ

Օրվա մեջ նա անպայման պետք է ունենա պահեր, երբ կարող է թուլանալ եւ ժամանակ անցկացնել իր հետ միայնակ։ Նա կարող է միայնակ գնալ կինո կամ ռեստորան, վայելել իր ներկայությունը։

 

 Աղբյուրը՝  marketium.ru

 



© NEWS.am STYLE