Սինդի Քրոուֆորդն ամուսնու եւ երեխաների հետ Փարիզում մասնակցել է ժամացույցի ապրանքանիշի երեկույթին

12:01   1 հոկտեմբերի, 2017

Հանգստյան օրերին Omega ժամացույցի ապրանքանիշը Փարիզի Նորաձեւության շաբաթվա շրջանակում երեկույթ է կազմակերպել: Ուշադրության կենտրոնում է եղել Սինդի Քրոուֆորդը՝ ամուսնու՝ Ռենդի Գերբերի եւ երեխաների՝ Քայայի եւ Փրեսլիի հետ:

Սինդի եւ Ռենդի

Քայա եւ Փրեսլի

Քայա

Ջոան Սմոլս

Մարթա Հանթ

Իսկ Սինդին Instagram-ում լուսանկար է հրապարակել գովազդային արշավից, որին մասնակցել է նրա ամբողջ ընտանիքը:

«Ես Omega-ի ընտանիքի մաս եմ կազմել մի քանի տարի շարունակ: Հիմա վերջապես կարող եմ դա կիսել նրանց երեքի հետ: Անհամբերությամբ սպասում եմ ձեզ մեր նոր արշավը ցուցադրելուն, որի շնորհանդեսը կկայանա այսօր երեկոյան Փարիզում»,- լուսանկարը մեկնաբանել է հայտնի մոդելը:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty-ի, AP-ի, Goff-ի



© NEWS.am STYLE