Ջոն Մալկովիչի տեսաուղերձը՝ Հայաստան այցի հետ կապված

15:30   30 սեպտեմբերի, 2017

Ջոն Մալկովիչը տեսաուղերձ է հղել Սերգեյ Սմբատյանին ու երևանյան համերգի հանդիսատեսին: 
«Բարև Սերգեյ, Ջոն Մալկովիչն է: Ես հիմա անձրևոտ Սան Սեբաստիան քաղաքում եմ, լավագույն երկրներից մեկում՝ Իսպանիայում: Շուտով Ձեզ կտեսնեմ, անհամբեր սպասում եմ: Մենք Երևան ենք գալու հոկտեմբերի 9-ին, իսկ շոուն հոկտեմբերի 11-ին է: Իսկապես անհամբեր սպասում եմ: Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք»,- նշել է դերասանը:

Հիշեցնենք, որ Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի միջազգային փառատոնը:



© NEWS.am STYLE