Դավիթ Այվազյանն ու Աստղիկ Մխիթարյանը Գյումրիից ժողովրդական պարով ապշեցրին «Ты-Супер! Танцы» շոուի ժյուրիին

22:35   30 սեպտեմբերի, 2017

Ռուսական ՆՏՎ ալիքի եթերում շարունակվում է «Ты-Супер! Танцы» շոուն։

5-րդ թողարկմանը մենք վերջապես տեսանք գյումրեցի զույգին՝ 17-ամյա Դավիթ Այվազյանին եւ 16-ամյա ԱՍտղիկ Մխիթարյանին։ Նրանք ժողովրդական պար են պարել, որը զարմացրել է ժյուրիին՝ ի դեմս Եգոր Դրուժինինին, Անաստասիա Զավորոտնյուկին, Եվգենի Պապունաշվիլիին, Քրիստինա Կրետովային։

Նրանք 4-ն էլ գովեցին զույգին եւ կանաչ լույս տվեցին հաջորդ փուլ։ Բեմում նրանց շնորհավորեց գյումրեցի կինոռեժիսոր Կարեն Հովհաննիսյանը, որի զարմիկն, ի դեպ, համարի խորեոգրաֆն էր։ Զույգը մրցույթին եկել է մանկավարժ Շուշանիկ Ալեքսանդրանյանի հետ։

Հիշեցնենք, որ նախագծին մասնակցում են մանկատան, գիշերօթիկ դպրոցների սաներ եւ որդեգրված ընտանիքների երեխաներ։

Հետխորհրդային երկրների 7-18 տարեկան տաղանդավոր երեխաներին հնարավորություն է տրվել իրենց վոկալ/պարային ունակությունները ներկայացնել պրոֆեսիոնալ ժյուրիին եւ միլիոնավոր հանդիսատեսների, ինչպես նաեւ աշխատել լավագույն երաժշտագետների եւ խորեոգրաֆների հետ։



© NEWS.am STYLE