12:44 2 հոկտեմբերի, 2017Փարիզի Նորաձեւության շաբաթն ուղեկցվում է տարատեսակ բարեգործական միջոցառումներով ու երեկույթներով:

Իր ավանդական երեկույթն է կազմակերպել նաեւ Vogue-ը, որին մասնակցել է անկրկնելի Նաոմի Քեմփբելը:

47-ամյա մոդելը հայտնվել է Le Petit Palais-ում՝ գրավելով բոլորի ուշադրությունը:

Ի դեպ՝ Նաոմին մենակ չի եղել, նրան ընկերակցել է Ռոբին Ռայթը:

Իսկ ավելի ուշ նրանց է միացել նաեւ մոդել Շանել Իմանը:

Ավելի վաղ Նաոմին մասնակցել է նաեւ L'Oreal Paris-ի ցուցադրությանը՝ առաջին շարքերից հետեւելով բաց երկնքի տակ կազմակերպված շոուին։

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Getty-ի