Գարիկ Մարտիրոսյանը բոլորին կոչ է արել սպորտով զբաղվել եւ ֆլեշմոբ է նախաձեռնել

14:07   2 հոկտեմբերի, 2017

Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում մարզվում է:

Գարիկը նշել է, որ քանի որ արդեն աշուն է, սպորտով զբաղվելու ժամանակն է: Նա խոստացել է, որ ամռանն արդեն լավ մարզավիճակում կլինի:

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)

Հետո շոումենը հայտարարել է, որ ֆլեշմոբ է նախաձեռնում եւ էստաֆետը փոխանցում նրանց, որոնց համար իր ներկայացրած վարժությունը պարզապես անհրաժեշտություն է՝ Գարիկ Խառլամովին եւ Դեմիս Կարիբիդիսին:

«Ամռանը լավ մարզավիճակում կլինեմ: Խոստանում եմ»,- տեսանյութը մակագրել է Գարիկը:



© NEWS.am STYLE