Առողջ սիրո յոթ սկզբունք

22:06   23 նոյեմբերի, 2017

Երբ երկու մարդ առողջ հարաբերություններ են սկսում, ապա նրանցից յուրաքանչյուրի կյանքը պետք է բարելավվի։ Իսկ եթե դա տեղի չի ունենում, ապա նման միությունը վաղ թե ուշ խզվում է։

Ճիշտ ու ներդաշնակ հարաբերությունների դեպքում երկու զուգընկերներն էլ հավասարաչափ կախում ունեն իրարից։ Իսկ եթե դուք զգում եք, որ չեք կարող ապրել առանց այդ մարդու, որը միայն մասամբ է ձեզ պատասխանում նվիրվածությամբ ու միասին լինելու ցանկությամբ, ուրեմն նա չի կարող լինել ձեր երկրորդ կեսը։

Սիրող մարդը չի պահանջում իր զուգընկերոջից պատասխան զգացմունքների ապացույցներ։ Նա ինքն է ապացուցում իր սերը ու զգում պատասխան սեր իր երկրորդ կեսի կողմից։

Եթե հարաբերություններում դուք գիտակցաբար եք խանդ առաջացնում ձեր զուգընկերոջ մոտ, ուրեմն այդ հարաբերությունները ձեզ դուր չեն գալիս։ Մարդիկ առանց այդ էլ հակված են խանդի, երբեմն նրանք բավականաչափ ինքնավստահ չեն, դրա համար էլ պետք չէ միտումնավոր առաջացնել խանդ ձեր զուգընկերոջ մոտ։

Զգուշացեք զուգընկերոջը դավաճանելու ցանկությունից։ Եթե դուք նրան վերածեք այլ անձնավորության, հիշեք այն մասին, որ գուցե այդ նոր անձնավորությունն այլեւս չցանկանա մնալ ձեզ հետ։  Սերը պետք է երջանկացնի մարդուն։ Եթե դուք բոլորին պատմում եք այն մասին, թե ինչպես եք սիրում ու ինչ լավ եք զգում ձեզ հարաբերություններում, բայց միաժամանակ մշտապես վատ տրամադրություն ունեք ու վշտացած եք, ուրեմն արժե մտածել՝ արդյոք դա իսկական սեր է։

Որպես կանոն՝ տղմարդիկ իրենց առավել հարմարավետ են զգում այն զուգընկերների հետ, որոնք հավասար են իրենց սոցիալական դրությամբ ու միաժամանակ իրենց հոգեբանական հակապատկերն են։ Այլ կերպ ասած՝ ձեզ ամենից շատ կհամապատասխանի կրթության ձեր մակարդակն  ու նույնատիպ ծագում ունեցող մարդը։

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE