Նունե Եսայանը ներկայացրել է իր եւ Սոսո Պավլիաշվիլիի համատեղ տեսահոլովակի անոնսը (ֆոտո/վիդեո)

15:44   2 հոկտեմբերի, 2017

Երգչուհի Նունե Եսայանը համագործակցել է Սոսո Պավլիաշվիլիի հետ: Երգիչները շուտով երկրպագուների դատին կհանձնեն նոր տեսահոլովակ:

Այս մասին տեղեկանում ենք Նունեի Instagram-ից, որտեղ երգչուհին հրապարակել է տեսահոլովակի  անոնսը։ Երգչուհին, սակայն, չի նշել, թե երբ է տեղի ունենալու տեսահոլովակի պրեմիերան, սակայն բացահայտել է երգի անունը՝ «I Love You»:

Публикация от Nune Yesayan (@nuneyesayanofficial)

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով իր նոր զուգերգին, Նունե Եսայանն ասել էր.

«Ինչպես գիտեք՝ սա մեր առաջին համագործակցությունը չէ: Այս համագործակցությունը ստացվել է իմ առաջարկով: Դեռեւս չեմ ցանկանում շատ մանրամասներ հաղորդել նոր տեսահոլովակի մասին: Միայն կասեմ, որ այն նկարահանվել է հատուկ մեզ համար գրված երգի հիման վրա: Այն հայերեն եւ ռուսերեն երգ է»։

Հիշեցնենք, որ Սոսոյի եւ Նունեի նախորդ զուգերգը կոչվում է «Сильней, чем прежде»:



© NEWS.am STYLE