Առանց ձեռքերի տղան դարձել է հաջողակ լուսանկարիչ (ֆոտո/վիդեո)

17:36   2 հոկտեմբերի, 2017

24-ամյա Achmad Zulkarnain-ը ծնվել է առանց ձեռքերի եւ ոտքերի, սակայն դարձել է հաջողակ լուսանկարիչ։

Ինչպե՞ս է նրան հաջողվում առանց ձեռքերի լուսանկարել եւ ֆոտոսեսիաներ իրականացնել։ Այս հարցը շատերի մոտ է առաջանում նրա աշխատանքները դիտելիս։

Ֆոտոխցիկը միացնելու համար երիտասարդն օգտագործում է լեզուն եւ լուսանկարում՝ օգտագործելով սեփական դեմքը։

Աղբյուրը՝ BoredPanda



© NEWS.am STYLE