Քորթնի Քարդաշյանը երեխա է ուզում նախկին բոյֆրենդից՝ չնայած նոր սիրեկան ունի

11:02   3 հոկտեմբերի, 2017

Քարդաշյան-Ջեներ ընտանիքի հետ կարելի է խելագարվել։ Հատնի է, որ Քիմն ու Քանյեն երեխա են սպասում, նրանց դստերը լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը։ 20-ամյա Քայլին հղի է իր բոյֆրենդ ռեփեր Թրեվիս Սքոթից, իսկ 33-ամյա Քլոե Քարդաշյանը՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնից։


Հիմա նրանց, ըստ երեւույթին, մտադիր է միանալ նաեւ 38-ամյա Քորթնի Քարդաշյանը, որն արդեն իսկ յոթամյա Մեսոնի, հնգամյա Պենելոպայի ու երկամյա Ռեյնի մայրն է։ Այդ երեխաների հայրը Սքոթ Դիսիքն է։

Քորթնին արդեն կես տարի է՝ բուռն սիրային կապ ունի 24-ամյա մոդել Յունես Բենջիմի հետ։ Բայց Քորթնին չի ուզում նրանից երեխա ունենալ եւ, չգիտես ինչու, երեխաներ է ուզում իր նախկին բոյֆրենդից։ Չորորրդ երեխա ունենալու ցանկության մասին Քորթնին հայտնել է Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի նոր դրվագի ժամանակ։

«Եթե մեր միջեւ ամեն ինչ հանդարտվի, ես կցանկանայի Սքոթից չորրորդ երեխան
ունենալ»,- հայտնել է Քորթնին։

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE