Դեգայի քանդակը ոգեշնչել է մյուզիքլ ստեղծելուն

19:17   18 ապրիլի, 2013

Էդգար Դեգայի «Փոքրիկ տասնչորսամյա պարուհին» քանդակը ոգեշնչել է մյուզիքլ ստեղծելուն:

Lenta-ի փոխանցմամբ, ներկայացումը պատրաստելու է Վաշինգթոնի Ջոն Քենեդիի անվան Կատարողական արվեստների կենտրոնը: Լիբրետտոն եւ երգերի տեքստերը գրելու է Լինն Արենսը, իսկ երաժշտությունը կստեղծի նրա համահեղինակ Սթիվեն Ֆլաերթին: Խորեոգրաֆիայի պատասխանատու է ընտրվել Սյուզան Սթրոմանը:

«Փոքրիկ պարուհին» անվանումով մյուզիքլը պատմելու է մի աղջկա հորինված պատմություն, ով կեցվածք է ընդունել Դեգայի քանդակի համար: Հեղինակների մտահղացմամբ, ավելի ուշ նա դառնալու է աշխարհում հայտնի բալետի արտիստուհի: Մյուզիքլի գործողությունը նվիրված է լինելու փարիզյան օպերայի բալետում անդրկուլիսյան հարաբերություններին:



© NEWS.am STYLE