Ինչպե՞ս նկարել եւ «շպարել» Անջելինա Ջոլիին. NEWS.am STYLE-ի փորձարկումը (ֆոտո/վիդեո)

13:25   3 հոկտեմբերի, 2017

NEWS.am STYLE-ը շարունակում է իր ընթերցողների հետ միասին զարգացնել նկարելու ձիրքը :) Այս անգամ մեր փորձարկման կիզակետում է հայտնվել Հոլիվուդի ամենագեղեցիկ եւ ինքնատիպ դերասանուհիներից մեկը, որին այսօր նմանվել փորձում են շատ կանայք եւ աղջիկներ: Խոսքն Անջելինա Ջոլիի մասին է:

Ընտրեցինք Ջոլիի ամենահայտնի լուսանկարներից մեկը: Մի փոքր փոփոխությամբ նկարեցինք նրան, այնուհետեւ իրական շպարի պարագաներով փորձեցինք շպարել: Թե ինչ ստացվեց արդյունքում՝ կբացահայտի տեսանյութը:

Ի դեպ, քանի որ նկարելն արդեն իսկ ժամանակատար գործընթաց է, ամբողջական նկարը պատրաստել ենք երկու տարբեր օրերի ընթացքում:

Հ.Գ. Չգիտեմ՝ ձեզ ինչպես, բայց ես ափսոսեցի շպարի պարագաներով Ջոլիին ներկելուց հետո: Կարծում եմ՝ ուրվանկարն ավելի գեղեցիկ ու դերասանուհուն նման էր ստացվել:)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE