Սերժ Թանկյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմի թրեյլերը

12:04   3 հոկտեմբերի, 2017

Ռեժիսոր Ջո Բերլինգերը Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմ է նկարահանել՝ Intent to Destroy: Death, Denial & Depiction։

Սերժ Թանկյանն իր  Instagram -ում հրապարակել է ֆիլմի թրեյլերը։

«Դիտեք Emmy-ի եւ Oscar-ի առաջադրված ռեժիսոր Ջո Բերլինգերի նկարահանած Intent to Destroy: Death, Denial & Depiction ֆիլմի հզոր թրեյլերը։ Դա, իրոք, ամենաուժեղ ֆիլմերից է, որը ես երբեւէ տեսել եմ վերջին ժամանակներս։

Ինձ պատիվ է տրվել գրել այդ ֆիլմի երաժշտությունը։ Ֆիլմը նոյեմբերին կհայտնվի կինոթատրոններում։ Մինչ այդ, մենք կթողարկենք ժապավենի լիակատար սաունդթրեքը»,- գրել է Թանկյանը։



© NEWS.am STYLE