Միքայել Արամյանը՝ Աննա Սեդոկովայի նոր զգայական տեսահոլովակում

14:31   3 հոկտեմբերի, 2017

Աննա Սեդոկովան իր Youtube Anna Sedokova ալիքով ներկայացրել է «Не твоя вина» երգի տեսահոլովակը, որում նկարահանվել է նաեւ դերասան Միքայել Արամյանը, որը հայտնի է «Երկրաշարժ» եւ «Աստիճաններ դեպի երկինք» ֆիլմերից։

Տեսահոլովակին կից նկարագրությունում ասվում է, որ «Не твоя вина» երգը պատմություն է «ընտրության ու ինքնախաբեության մասին։ Պատմություն տարօրինակ, բայցեւայնպես իսկական սիրո մասին»։ Երգչուհուց բացի՝ տեսահոլովակում գլխավոր դերերը կատարել են Միքայել Արամյանն ու մոդել Իվաննա Օնուֆրիյչուկը։ Ռեժիսորական աշխատանքը նույնպես Աննա Սեդոկովան է կատարել։

Հիմա Սեդոկովայի երկրպագուները փորձում են հասկանալ՝ արդյոք հենց իրենց սիրելի երգչուհու անձնական պատմությունն է դարձել տեսահոլովակի սյուժեի առանցքային մտահղացումը։



© NEWS.am STYLE