Մոնիկա Բելուչին եւ Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը՝ Փարիզում Chanel-ի գարուն/ամառ 2018-ի ցուցադրությանը

16:10   3 հոկտեմբերի, 2017

Փարիզի նորաձեւության շաբաթվա շրջանակում կայացել է երեւի թե ամենակարեւոր ցուցադրությունը՝ Chanel-ի գարուն-ամառ 2018 հավաքածուն։

Ամենահայտնի նորաձեւության տունը ներկայացրել է իր հավաքածուն։ Կառլ Լագերֆելդը, ինչպես միշտ, ուրախացրեց ցուցադրության մասշտաբներով․ բեմի դեկորացիաները ջրվեժներով ժառյապատ տեղանք էր հիշեցնում։

Մոդելավորողը նաեւ նոր մուսա ունի․Կարա Դելեւինին, Քենդալ Ջեներին, Բելլա եւ Ջիջի Հադիդներին փոխարինելու էր եկել Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը՝ Կայա Հերբերը։

Թեպետ պոդիում բարձրացան նաեւ Թեյլոր Հիլլը, Ստելլա Մաքսվելը եւ Արիզոնա Մյուզը, սակայն, բնականաբար, բոլորի ուշադրությունը գամված էր հայտնի մոդելի դստերը։

Սինդի Քրոուֆորդ

Սինդի Քրոուֆորդ եւ լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելիե

Մոնիկա Բելուչի

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Getty, REX, Shutterstock



© NEWS.am STYLE