13:12 4 հոկտեմբերի, 2017Նման բաներն, օրինակ, անհասկանալի են կենդանիների իրավունքների կրքոտ պաշտպան Պամելա Անդերսոնի համար։

Անցած շաբաթ Փարիզում Նորաձեւության շաբաթվա ընթացքում ցուցադրվել է Yves Saint Laurent-ի գարուն/ամառ 2018 հավաքածուն, որտեղ մոդելները ներկայացրել էին ահա այս սպիտակ երկարաճիտ կոշիկները՝ մորթյա երիզով։

Ռիհանան, որը Puma-ի հետ համատեղ ապրանքանիշ ունի՝ Fenty X Puma-ն, եւ դրա ոճաբանն է, այնքան էր հավանել այդ երկարաճիտ կոշիկները, որ նվեր էր ստացել դրանք Նորաձեւության տան կողմից։
29-ամյա հանրահայտ երգչուհին իր Instagram-ում հրապարակել է մի լուսանկար, որտեղ նա այդ կոշիկներով է, ու անմիջապես դարձել բուռն վեճերի պատճառ։

Նրա բաժանորդները երկու ճամբարի են բաժանվել՝ նրանք, ովքեր դատապարտում են Ռիրիին բնական մորթով կոշիկ հագնելու համար, ու նրանք, ովքեր գովում են երգչուհուն՝ նման ճոխ ընտրության համար։