Անջելինա Ջոլիի մասնակցությամբ «Մալիֆիսենթա» ֆիլմի երկրորդ մասի ռեժիսորը հայտնի է

13:38   4 հոկտեմբերի, 2017

Հայտնի է դարձել, թե ով է լինելու Անջելինա Ջոլիի մասնակցությամբ «Մալիֆիսենթա» ֆիլմի երկրորդ մասի ռեժիսորը։ Պարզվում է, որ «Մալիֆիսենթա»-ի շարունակության ռեժիսորը Յոահիմ Ռոնինգն է լինելու, որը հայտնի է «Կարիբյանի ծովահենները» ֆիլմից։


Just Jared-ի փոխանցմամբ՝ ռեժիսորն արդեն բանակցում է ֆիլմի պրոդյուսերների հետ։

Ֆիլմը, որի գլխավոր հերոսուհու դերը կատարելու է Անջելինա Ջոլին, սկսելու են նկարահանել 2018-ի սկզբին։ Երկրորդ մասի սյուժեն եւ դերասանական կազմը (Ջոլիից բացի) դեռ հայտնի չեն։

Ի դեպ, ֆիլմի առաջին սերիան համաշխարհային վարձույթում հավաքել էր 758 մլն դոլար։ Պրոդյուսերները վստահ են, որ երկրորդ մասն էլ շատ եկամտաբեր կլինի։



© NEWS.am STYLE