Անժելա Սարաֆյանն ու խաղողի այգին. դերասանուհին նոր տեսանյութ է հրապարակել

20:06   4 հոկտեմբերի, 2017

Անժելա Սարաֆյանն իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ խաղողի այգի է պատկերված։ Սակայն նա չի պարզաբանել, թե որտեղ է գտնվում ու ում է պատկանում այդ խաղողի այգին։

Այգին, իհարկե, շատ նման է մեր հայաստանյան այգիներին, սակայն Անժելան, այնուամենայնիվ, ԱՄՆ-ում է գտնվում ու, ըստ երեւույթին, նրա ընտանիքի անդամներից մեկը խաղողի այգի ունի Քալիֆորնիայում։

Публикация от AngelaSarafyan (@angelasarafyan)


«Նոր օր․․․»,- այսպես է ստորագրել տեսանյութը 34-ամյա դերասանուհին։

Հիշեցնենք, որ օգոստոսին իր Instagram-ում դերասանուհին հրապարակել էր «Խոստումը» ֆիլմում չընդգրկված հարսանեկան տեսարանը՝ հայկական եկեղեցում։

«Դուք չեք տեսել այս գեղեցիկ տեսարանը, այն ֆիլմի սկզբում պետք է լիներ»,-մակագրել էր տեսանյութը Անժելան։



© NEWS.am STYLE