ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   6 հոկտեմբերի, 2017

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս սիրելիին նամակ գրել, ցանկալի է՝ թղթի վրա, այնուհետ դնել նամակը ծրարի մեջ ու ուղարկել սիրելիին։ Դա այնքան ռոմանտիկ է։

ՑԼԵՐ 

Այսօր սիրելիի հումորը միանգամայն տարբեր կլինի եւ յուրօրինակ։ Մի վախեցեք, դա հավերժ չէ, պարզապես օրն է ոչ բարեհաջող։ 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր պետք է մտածեք ոչ միայն ձեր, այլեւ ձեր սիրելիի բարօրության մասին։ Նրան հաճելի կլինի իմանալը, որ իր մասին հոգ են տանում։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին ձեզ շատ տարբեր եւ լավ բաներ է խոստանում, սակայն դժվար թե մոտակա ժամանակները կարողանա իրականացնել իր տված բոլոր խոստումները։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ որքան էլ բարդ լինեն սիրելիի  հետ հարաբերությունները, այնուամենայնիվ, առանց նրա ձեզ ավելի դժվար է։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելին ձեզ շատ փխրուն եւ խոցելի կթվա, եւ դուք շատ կցանկանաք նրա մասին հոգ տանել, պաշտպանել ամեն տեսակ դժբախտություններից եւ զերծ պահեք վտանգներից։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր հակված կլինեք սիրելիի պահվածքի վերաբերյալ կեղծ հետեւություններ անելուն։ Աստղերը հուշում են, սակայն, որ պետք չէ դրանց կուրորեն հավատալ։ 

ԿԱՐԻճՆԵՐ

Լավ օր է, որպեսզի սիրելիի հետ հարաբերությունները ժամանակավորից դարձնեք դեպի երկարատեւ կամ հարատեւ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր անձնակամ կյանքում անսպասելիորեն կարող է հայտնվել անհայտ մեկը՝ այդ կերպ հիմնովին փոխելով այն։ 

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ 

Այսօր շատ կցանկանաք փախչել աշխարհից, թաքնվել մարդկանցից եւ անել ամեն բան, որպեսզի ձեզ որքան հնարավոր է շուտ մոռանան։ 

ՋՐՀՈՍՆԵՐ

Զգույշ եղեք։ Այսօր ժամանակ չհատկացնելով սիրելիին, դուք կարող եք նրա դժգոհությանն արժանանալ։

ՁԿՆԵՐ 

Այսօր ստիպված կլինեք որոշ անհարկի մեկնաբանություններ լսել այն անձնավորության մասին, ում հանդեպ դուք անտարբեր չեք, ինչը կարող է տատանել ձեր հավատը նրա հանդեպ։ 



© NEWS.am STYLE