Ջասթիին Թիմբերլեյքն ու Քեյթ Ուինսլեթը՝ Վուդի Ալենի «Հրաշքի անիվ» ֆիլմի թրեյլերում

11:34   5 հոկտեմբերի, 2017

Amazon Studios-ի Youtube ալիքում հայտնվել է Վուդի Ալենի նոր գլուխգործոցի՝ «Հրաշքների անիվ» ֆիլմի թիզերը։ Կուլտային ռեժիսորի նոր ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Ջասթին Թիմբերլեյքը, Քեյթ Ուինսլեթը, Ջունո Թեմփլն ու Ջեյմս Բելուշին։ Ֆիլմի պրեմիերան կկայանա արդեն հոկտեմբերի 14-ին՝ Նյու Յորքի կինոփառատոնի շրջանակում։

Քոնի Այլենդ, 1950-ականներ։ Մատուցողուհի Ջիննին (Ուինսլեթ), որը դժգոհ է կոպիտ խառնվածքով Համփթիի (Բելուշի) հետ ամուսնական կյանքից, սիրահարվում է երիտասարդ փրկարար Միկի Ռուբինին (Թիմբերլեյք)։ Միկիին է սիրահարվում նաեւ Համփթիի ավագ դուստրը, որը թաքնվում է իրեն հետապնդող հանցագործներից։ Սիրային դրաման զարգանում է դետեկտիվ պատմությանը զուգահեռ, իսկ ատրակցիոնների գունեղ այգին դառնում է մռայլ ու սարսափելի իրադարձությունների վայր։



© NEWS.am STYLE