Գարիկ Մարտիրոսյանի կինը ցույց է տվել, թե ինչպես են Comedy Club-ում տոնել ТЭФИ մրցանակը

12:37   5 հոկտեմբերի, 2017

Comedy Club-ը ստացել է ТЭФИ արձանիկ, որն առաջինն է ակումբի 12-ամյա գործունեության ընթացքում։ Ահա, թե այս առթիվ ինչ է գրել Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան իր Instagram-ում։

«Ահա արդեն 12 տարի ամեն շաբաթ եթերում ցուցադրվում է Comedy Club հաղորդումը։ Այս տարիներին ակումբի գրասենյակում դարակի վրա հավաքվել են 11 երեւակայական ТЭФИ արձանիկներ, որոնց, իմ կարծիքով, տղաներն իրոք արժանի են։ Այդ արձանիկների առավելությունն այն է, որ դրանց վրայից պետք չէ մաքրել փոշին, իսկ թերությունն այն է, որ այդ մրցանակները միայն ես եմ տեսնում։ Տղաները դրանք տեսնելու համար ժամանակ չունեն, չէ՞ որ նրանք այս բոլոր տարիներին գրում են»,- գրել է Ժաննան, ավելի ուշ հրապարակելով նաեւ տեսանյութ այն մասին, թե ինչպես էին Comedy Club-ում տոնում մրցանակ ստանալը։

Comedy Club получил ТЭФИ. По этому случаю резидентам и авторам отдали паспорта и телефоны.☎️


© NEWS.am STYLE