Հմայիչ Ջենիֆեր Լոուրենսը՝ Dior Cruise 2018-ի գովազդային արշավում

14:05   5 հոկտեմբերի, 2017

Ջենիֆեր Լոուրենսը Dior Cruise 2018 գովազդարշավի համար ներկայացել է Վայրի արեւմուտքի ժամանակաշրջանի կանանց կերպարանքով։

«Քաղցած խաղեր» ֆիլմի 27-ամյա աստղը նկարահանվել է երկարափեշ երեկոյան զգեստներով, սոմբրերոյով, J'Adore եւ Lady Dior պայուսակներով։

Լոուրենսը 2012-ին է դարձել Christian Dior նորաձեւության տան դեմքն ու բազմիցս նկարահանվել է ապրանքանիշի գովազդներում։


Նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին հրապուրված է ամերիկացի նկարչուհի Ջորջիա Օ՝ Քիֆի նկարներով, որոնցով էլ հենց ոգեշնչված է եղել նոր ֆոտոշարքը։


«Երբ ես սկսեցի հետաքրքրվել անապատով, որպեսզի գտնեմ ոգեշնչման նոր աղբյուր, ես հայտնաբերեցի Ջորջիա Օ՝ Քիֆի նկարները, որոնք լի են կախարդական գեղեցկությամբ ու Նյու Մեքսիկոյի ավազների մենությամբ»,- բացատրում է ապրանքանիշի ստեղծագործական տնօրենը։

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE