Իններորդ «Ֆորսաժ»-ը կթողարկվի 2020 թվականի ապրիլին

14:45   5 հոկտեմբերի, 2017

Իններորդ «Ֆորսաժը» կթողարկվի 2020 թ․ ապրիլին, հայտնում է Variety-ն։ Այս տարեսկզբին, մինչ ութերորդ «Ֆորսաժ»-ը վարձույթում անհավանական ռեկորդներ էր սահմանում, ֆիլմի պրոդյուսերները հայտնել էին, որ ֆիլմի հաջորդ մասը կթողարկվի 2019 թվականին։


Սակայն ֆիլմի թողարկումը հետաձգվել է եւս մեկ տարով։ Universal Pictures-ը չի հայտնել պատճառը, սակայն վստահեցնում է, որ իններորդ մասի նկարահանումները կսկսվեն 2020-ին։


Ութերորդ «Ֆորսաժը» թողարկվել է 2017-ին ու համաշխարհային վարձույթում 1․2 մլրդ դոլար է հավաքել։ Ֆիլմում նկարահանվել են Վին Դիզելը, Դուեյն Ջոնսոնը, Ջեյսոն Սթեյթեմը, Միշել Ռոդրիգեսը, Շարլիզ Թերոնը, Հելեն Միրենը եւ ուրիշներ։



© NEWS.am STYLE