«Միեւնույն է` նրանք շուտով կբաժանվեն»․ Дом 2-ի աստղը՝ Նիկոլայ Բասկովի եւ Վիկտորիա Լոպիրյովայի հարսանիքի մասին

16:10   5 հոկտեմբերի, 2017

Дом 2-ի աստղ Ռուստամ Սոլնցեւը պատմել է Նիկոլայ Բասկովի ու Վիկտորիա Լոպիրյովայի հարսանիքի մասին, որը պետք է կայանար այսօր Գրոզնիում, բայց հետաձգվել է, քանի որ, ինչպես հենց իրենք` աստղերն են հայտնել, այսօր Բասկովի պապիկի մահվան տարելիցն է։


Ավելի ուշ երգիչը հայտնել է, որ ինքն ու Վիկտորիան իրենց հարաբերությունները պաշտոնապես կգրանցեն մոսկովյան ՔԿԱԳ-ներից մեկում։

Սակայն Ռուստամ Սոլնցեն վստահ է, որ քչերն են հավատում Լոպիրյովայի ու Բասկովի զգացմունքների անկեղծությանը։ «Բասկովն ու Լոպիրյովան, որքանով ես նրանց ճանաչում եմ, սթափ դատող մարդիկ են։ Կարծում եմ, Կոլյան հոյակապ հասկանում է, որ Սոֆիա Կալչեւայի հետ իր նախկին հարաբերությունները առանձնապես փիառ չապահովեցին։ Իսկ փիառը հենց այն է, հանուն ինչի այդ հարաբերությունները սկսվել էին։ Վոլոչկովայի հետ հարաբերություններին վերադառնալը նույնպես անիմաստ է նրա համար։ Վոլոչկովան կորցրել է իր ապրանքային տեսքը, ու նրա հետ ամուսնանալը պարզապես մարդկայնորեն ամոթալի կլիներ։ Դրա համար էլ նրա կողքին հայտնվեց Վիկտորիան՝ գեղեցկուհի, որը հետեւում է իր արտաքինին ու ոչինչ չի չարաշահում»,- մեջբերում է Սոլնցեին Eg.RU-ն։

«Բացի այդ, Վիկտորիան ու Նիկոլայը վաղուց են ծանոթ ու լավ են վերաբերվում միմյանցը։
Իսկ գլխավոր, որ նրանք գիտակցում են, որ կյանքի տարբեր ճանապարհներով են ընթանալու։ Բայցեւայնպես, ուշադրություն գրավելու, աղմուկ բարձրացնելու ու, իհարկե, փողի համար նրանք ֆյուչերսների վրա են «խաղում»։ Ես կանխատեսում եմ, որ նրանք երկար չեն դիմանա։ Իհարկե, երկուսով ժամանակ առ ժամանակ կներկայանան հանրությանը։ Բայց դա շատ արագ կվերջանա»,- կարծում է Ռուստամը։



© NEWS.am STYLE