Ջուլիա Ռոբերթսը Ջեյմս Քորդենի շոուի ժամանակ կատարել է իր բոլոր դերերը

17:22   5 հոկտեմբերի, 2017

Ջեյմս Քորդենը հումորի հրաշալի զգացում եւ դերասանական հմտություններ ունի։ Հատկապես հաջողված են նրա տեսարանները հոլիվուդյան հանրահայտ աստղերի հետ, երբ վերջինները նրա շոուի շրջանակում սկսում են վերամարմնավորել իրենց ֆիլմերի հերոսներին։

Քորդենի հերթական «զոհն» է դարձել անկրկնելի Ջուլիա Ռոբերթսը։ 49-ամյա դերասանուհին մասնակցել է Ջեյմս Քորդենի շոուին, եւ այդ տեսագրությունը հրապարակվել է The Late Late Show with James Corden ալիքով։

Հանդիսատեսը տեսել է հատվածներ «Օշնի տասնմեկ ընկերները», «Նոթինգ Հիլ», «Մոնա Լիզայի ժպիտը» ,« Գեղեցիկ կինը», «Փախած հարսնացուն» եւ այլ ֆիլմերից։ Ի դեպ, բացի ամենայնից, Ջեյմսն ու Ջուլիան գովազդել են աստղի մասնակցությամբ նոր «Հրաշք» ֆիլմը, որն էկրանին կցուցադրվի նոյեմբերին։

Նշենք, որ այս տարի կլրանա քսաներորդ տարին այն ժամանակվանից, երբ Ջուլիա Ռոբերթսը սկսել է իր կարիերան։



© NEWS.am STYLE