Depeche Mode-ը, Նինա Սիմոնեն, Քեիթ Բուշը եւ Radiohead-ը՝ Ռոք ըն ռոլի փառքի սրահի թեկնածուների թվում

18:04   5 հոկտեմբերի, 2017

Ինչպիսի՜ անուններ են վերնագրում. բոլորն էլ արժանի Ռոք ըն ռոլի փառքի սրահում տեղ ունենալու: The New York Times-ը հաղորդում է, հրապարակված են Ռոք ըն ռոլի փառքի սրահի թեկնածուների անունները:

Նինա Սիմոնե

Անունների ցանկում «շողում են» Depeche Mode-ը, Նինա Սիմոնեն, Քեիթ Բուշը, Rage Against The Machin-ը եւ Radiohead-ը:

Քեիթ Բուշ

Բացի այդ, առաջադրվել են երգչուհի Ռոզետա Թարփը, ռեփեր LL Cool J-ը, Eurythmics-ը, Dire Straits-ը, J. Geils Band-ը, Bon Jovi-ն, Judas Priest-ը, The Moody Blues-ը։

Radiohead

Երգիչները կարող են հավակնել Ռոք ըն ռոլի փառքի սրահին իրենց առաջին երգի թողարկումից 25 տարի հետո:
Հատուկ հանձնաժողովի կողմից ստեղծվում է կարճ ցուցակ, այնուհետեւ տեղի է ունենում քվեարկություն, որին կարող է մասնակցել նաեւ սովորական հանդիսատեսը եւ շուրջ 900 արտիստ, պատմաբան եւ երաժշտության բնագավառի այլ ներկայացուցիչներ: Հաղթողների անունները կհայտնեն դեկտեմբերին։



© NEWS.am STYLE