Զեմֆիրան եւ Ռենատա Լիտվինովան ամուսնացել են

15:31   5 հոկտեմբերի, 2017

Երգչուհի Զեմֆիրան ու դերասանուհի եւ ռեժիսոր Ռենատա Լիտվինովան ամուսնացել են, հայտնում է «Ռեն․ՏՎ»-ն։ Հարսանիքը կայացել է Շվեդիայում, որտեղ 2009-ից սկսած թույլատրված են նույնասեռականների ամուսնությունները։ Դրանից հետո կանայք ուղեւորվել են շրջագայության, այցելելով Ստոկհոլմ ու Տալին։

Լիտվինովայի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել պսակադրության մասին տեղեկությունները։ Ռենատան ու Զեմֆիրան ծանոթ են արդեն երկար տարիներ ։ Նրանք միասին այնքան շատ ժամանակ են անցրացրել, որ արդեն վաղուց էին լուրեր պտտվում այն մասին, որ նրանք զուտ ընկերուհիներ չեն։ Ստոկհոլմ նրանք ուղեւորվել են Տալինից, որտեղ Լիտվինովան նկարահանում էր «Կախարդական գավաթ» նոր ֆիլմը։



Զեմֆիրան ու Լիտվինովան հաճախ են միասին աշխատում։ 2014-ին երգչուհին ներկայացրել է «Жить в твоей голове» երգի պաշտոնական տեսահոլովակը, որի ռեժիսորը Լիտվինովան էր։ Ավելի վաղ նա նկարահանել էր երգչուհու «Прогулка», «Мы разбиваемся» եւ «Во мне» երգերի տեսահոլովակները։ Զեմֆիրան էլ իր հերթին գրել էր սաունդթրեք Լիտվինովայի մի քանի ֆիլմերի համար

Պսակադրության մասին ենթադրությունները հաստատում են նաեւ երկու նույնատիպ մատանիները , որոնք հայտնվել են Զեմֆիրայի ու Ռենատայի մատնեմատներին Ստոկհոլմից վերադառնալուց հետո։

Շվեդիա կատարած ուղեւորությունից հետո Զեմֆիրան ու Ռենատան շրջել են Տալինում, նաեւ ներկա գտնվել Մադոննայի համերգին։



© NEWS.am STYLE