Ինչո՞ւ է ուժեղ կանանց հաջողվում ամուր հարաբերություններ կառուցել

16:04   29 նոյեմբերի, 2017

Դու չես ձեւացնում ու չես խաղում

Դու չես ձեւացնում իբրեւ անառիկ ես ու քեզ պասիվ-ագրեսիվ չես պահում ։ Դու տղամարդկանց չես հիմարացնում ու նրանցից էլ ես նույնն ակնկալում։ Որպես արդյունք դուք իսկական ընկերներ եք դառնում։ Դա է երջանիկ լինելու միակ միջոցը։

Դու քչով չես բավարարվում

Դու չես համաձայնում հանդիպել անարժան տղամարդու հետ, ինչ է թե մենակ չմնաս։ Լինելով ուժեղ կին՝ դու գիտես, թե ինչ ես ուզում ու ինչին ես արժանի։ Ու դու կհանդիպես տղամարդու, որը հաստատ գիտի, որ դու նրան ընտրել ես ոչ թե պատահաբար, այլ հենց նրա արժանիքների համար։

Քեզ անձնական տարածք է պետք

Որպես անկախ կին՝ դու գնահատում ես անձնական ժամանակը՝ քո ժամանցի, ընկերների, հետաքրքրությունների համար։ Ու դրանից քո ապագա հարաբերությունները միայն կշահեն։

Դու բարձր չափանիշներ ունես

Ու դու մտադիր չես հրաժարվել դրանցից որեւէ մեկի համար։ Տղամա՛րդը պետք է ձգտի բավարարել քո պահանջները, այլ ոչ թե դու պետք է հրաժարվես դրանցից։ Հետեւաբար դու ստանում ես հենց այնքան, որքան ցանկանում ես։

Դու ինքնավստահ ու անկախ ես

Դու գիտես քո գինը ու կախված չես զուգընկերոջդ գնահատականից կամ տեսակետից։ Դու ուժեղ ես ու հավատում ես ինքդ քեզ։ Ինքդ ես հասնում քո նպատակների իրականացմանը։ Իսկ դա նշանակում է, որ դու կախում չես ունենա տղամարդուց ու ձեր հարաբերություններից, դու չես լինի կպչուն ու հոգնեցնող, ինչը շատ հաճախ փչացնում է ամեն ինչ։ Նաեւ դու քեզ չես համեմատի այլ կանանց հետ։

Դու դժվարություններից չես վախենում

Իսկ ո՞ր հարաբերություններում խնդիրներ չեն լինում։ Բայց դու հանձնվողներից չես։ Դու պատրաստ ես լուծել բոլոր այդ խնդիրները՝  հասուն եւ ուժեղ մարդու նման։

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE