Հինգ խորհուրդ՝ ինչպես տարբերակել հասուն տղամարդուն

13:02   29 նոյեմբերի, 2017

Նա չի փնտրում մայրիկ

Իհարկե, մարդիկ հարաբերություններում շատ բան են անում իրար համար։ Ի վերջո, հոգատարությունը սիրո դրսեւորում է։ Բայց իսկական տղամարդը, որն արժանի է Ձեր ուշադրությանը, ուրախությամբ ինքնուրույն կլվանա իր հագուստը կամ էլ կվճարի կոմունալ վարձերը։ Հասուն տղամարդը չի փնտրում աղախին, դայակ կամ էլ խոհարարուհի։ Նա փնտրում է կին, որը կհուզի նրա հոգին, որը կստիպի իրեն օրեցօր ավելի լավը դառնալ։

Հասուն տղամարդը գիտի, որ պետք է մշտապես զարգանալ

Նա կարեւորում է ինքնակրթումն ու ինքնազարգացումը։ Նա աճում է ու սովորում։ Հասուն տղամարդը կենտրոնացած է ապագայի վրա։ Նա ուզում է արժանի ապագա ապահովել իր ու իր ընտանիքի համար։

Հասուն տղամարդը սթափ է

Նա չի տրվում իր հակումներին ու կախումներին։ Նա չի խաղում կրակի հետ։ Նա կարող է խմել, բայց ոչ հարբել։ Նրան դուր է գալիս գեղեցիկ կանանց նայելը, բայց նա երբեք չի փորձի պոռնոյի միջոցով կտրվել իրականությունից։ Հասուն տղամարդը կախումներ չունի։ Նա կարող է ունենալ հակումներ, բայց գիտակցաբար նախընտրում է սթափ մնալ։

Հասուն տղամարդը գիտի, թե ինչպես շփվի ու վերահսկի իր բացասական զգացմունքները

Իհարկե նա կարող է բարկանալ։ Բայց նրա բարկության մակարդակը երբեք այնքան բարձր չէ, որ կինը դրանից վախենա կամ վշտանա։ Հասուն տղամարդը կարող է տիրապետել իր զգացմունքները ։ Նա կարող է դրանք արտահայտել համարժեք ձեւով։ Հասուն տղամարդը կարողանում է զրուցել՝ գուցե ոչ միանգամից, բայց կարողանում է զսպել բարկությունը, հետո վերադառնալ խնդրահարույց հարցի քննարկմանը։

 Հասուն տղամարդը պատրաստ է պարտավորությունների

Նա չի ստիպի, որ կինը տարակուսանքներ ունենա նրա զգացմունքների հարցում։ Նա ցույց կտա դա իր արարքներով։ Նա չի վախենում խոսել իր ապագայի մասին ։ Ու ոչ միայն խոսում է, այլեւ գործում։ Նա չի հեռանում ձեր հարաբերությունների մասին խոսակցություններից։

Աղբյուրը՝ Wday.ru

 



© NEWS.am STYLE