Էլեն Դեջեներեսը սելֆի է արել աստղերի հետ, որպեսզի «ստիպի» Բեյոնսեին բաժանորդագրվել իր էջին

11:31   6 հոկտեմբերի, 2017

Ինչ, ինչ, բայց հանրահայտ հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը իսկապես հարուստ հումոր ունի։ Իր երեկոյան շոուի ժամանակ Էլենը զրուցել է Ջարեդ Լետոյի ու լրագրող եւ հեռուստահաղորդավարուհի Սավաննա Գաթրիի հետ։

Շոուի վերջում Էլենը կոչ է արել, որ կուլիսների հետեւից դուրս գան իր ընկերները՝ Ռիկի Մարտինն ու Աշերը, որպեսզի միասին սելֆի անեն հատուկ Բեյոնսեի համար։

Բանն այն է, որ Բեյոնսեն  Instagram-ում որեւէ մեկի էջին բաժանորդագրված չէ, ու Էլենն ուզում է, որ նա դառնա իր բաժանորդը։

Ռիկին, Ջարեդը, Աշերը ու Սավաննան մտերիմ են երգչուհու հետ, ու Էլենը հույս ունի, որ համատեղ սելֆիով կգրավի երգչուհու ուշադրությունը։

Սելֆին Ռիկին է արել, իսկ հյուրերը բռնել էին ցուցանակ, որի վրա գրված էր «Հեյ, Բեյոնսե՛, բաժանորդագրվի՛ր Էլենի էջին»։

Աղբյուր՝ Just Jared

 

 

 



© NEWS.am STYLE