Ինչ կտա Ձեզ իրական սերը

21:09   29 նոյեմբերի, 2017

Սերը, որին Դուք արժանի եք, չի ստիպի Ձեզ տառապել կասկածներից ու տարակուսանքներից։ Սերը Ձեզ չի հրավիրի ճաշի ու մտերմիկ չի զրուցի Ձեզ հետ մինչեւ առավոտվա ժամը 5-ը, միայն որպեսզի Ձեզ հետո մենակ տուն ուղարկի ու այլեւս երբեք Ձեզ չզանգահարի։ 

Սերը չի ծնի կեղծ հույսեր, այլ կտա իրական հույս՝ ձգտելով նաեւ իրականացնել այն։

Սերը Ձեզ սին խոստումներ չի տա, այլ կանի այն, ինչը Դուք երբեք չէիք էլ սպասում։ Սերը կլինի պարզ ու հասկանալի, այլ ոչ թե բարդ ու խճճված։ 

Սերը, որին Դուք արժանի եք, ցավ չի պատճառի։

Սերը Ձեզ չի վիրավորի։ Տհաս ու միամիտ չի լինի։ Սերը չի ստիպի, որ Դուք լացեք գիշերները կամ Ձեզ մեղավոր զգաք։

Սերը Ձեզնից չի հեռանա լարված խոսակցության կեսին։ Սերը, որին Դուք արժանի եք, անորոշ չի լինի։ Կլինի վստահ ու հուսալի։ Երբեք չի ստիպի Ձեզ վատ մտածել ինքներդ Ձեր մասին։

Սերը չի ստորացնի Ձեզ։ Չի դատապարտի Ձեզ կամ Ձեր անցյալը։ Այն Ձեզ կընդունի Ձեր բոլոր թերություններով հանդերձ։ Սերը կընդունի Ձեր խնդիրներն ու կլսի Ձեր բոլոր վախերի ու ապրումների մասին։ Սերը երբեք չի ստիպի Ձեզ կարծել, որ Դուք բավականաչափ լավը չեք։ Երբեք չի ստիպի Ձեզ փոխվել։ Սերը երբեք չի պահանջի գոհացնել իրեն։

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE