Հինգ ոչ ստանդարտ պատճառ, թե ինչու են կանայք սեքսով զբաղվում

23:11   29 նոյեմբերի, 2017

Փառասիրություն

Տնօրենի հետ սեքսով զբաղվելը պատվաբեր է, դերասանի հետ՝ հետաքրքիր, բայքերի հետ՝ դրայվային։ Ընդ որում՝ սեքսը կարող է նաեւ սարսափելի վատը լինել, բայց հենց միայն այն փաստը, որ համալրել եք Ձեր սիրեկանների ցուցակը եւս մեկ կարեւոր անձնավորությամբ, ջերմացնում է Ձեր հոգին։

Սեքսուալ սխրանքների հավաքածուն համալրելը

Դրդապատճառ, որը կապակցված է անվստահության հետ։ Երբեք ոչ մի նորմալ կին չի ապացուցի, որ ինքը ցանկալի է, եթե ինքը վստահ է դրանում։ Որքան էլ ցավալի լինի խոստովանել՝ սեքսուալ սխրանքների կոլեկցիա հավաքելով, Դուք կանխավ ստորացնում եք Ձեզ, ընդունելով, որ ավելիին ունակ չեք։

Հետաքրքրություն

Երբեմն մենք ոչ թե ուզում ենք լինել որեւէ տղամարդու հետ, այլ պարզապես ուզում ենք նվաճել նրան։ Այնպես, ինչպես տղամարդիկ են նվաճում կանանց, երբ մենք խաղում ենք նրանց որսորդական բնազդի հետ։ Երբեմն մենք էլ մեզ ամազոնուհի ենք զգում ու որսի ենք դուրս գալիս։ Ու երբ նպատակին ենք հասնում, կորցնում ենք հետաքրքրությունը։

Խղճահարություն

Մենք շատ հաճախ ենք խղճահարությունը շփոթում սիրո հետ։ Ու մենք այնքան ենք ուզում գրկել, փաղաքշել տղամարդուն, որ նրան հնարավորություն ենք տալիս օգտվել ոչ միայն մեր բարոյական օգնությունից, այլեւ մարմնից։ Իսկ տղամարդը, ստանալով իր ուզածը, մոռանում է ոչ միայն սեքսի, այլեւ առհասարակ Ձեր մասին։ Խղճահարությանը չտրվելը դժվար է։ Նման դեպքում պարզապես խուսափեք այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են սադրել ինտիմ հարաբերություններ։

Ատելություն

Ագրեսիայի բռնկումն առաջացնում է սեռական ցանկություն, քանի որ կրքի, վախի ու ատելության առաջացման ֆիզիոլոգիական աղբյուրը գլխուղեղի կեղեւի նույն հատվածում է գտնվում։ Եթե միայն սկանդալային իրավիճակներում եք զգում սեքսով զբաղվելու բուռն ցանկություն, ավելի լավ է հոգեբանի դիմեք։

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE