Ջեյք Ջիլենհոլը դարձել է Calvin Klein-ի Eternity բույրի դեմքը

12:31   6 հոկտեմբերի, 2017

Calvin Klein ընտանիքը, որի անդամներից են Մարկ Ուոլբերգը, Քեյթ Մոսը, Մարգո Ռոբբին, Քենդալ Ջեները, Բելլա Հադիդը, համալրվել է։ Ջեյք Ջիլենհոլը դարձել է Calvin Klein-ի Eternity բույրի դեմքը, գրում է Hollywood.com-ը։

36-ամյա դերասանը կներկայացնի ապրանքանիշի նոր բույրը, իսկ գովազդարշավի գլխավոր թեման է դարձել ընտանիքը՝ իր ռոմանտիկայով, սիրով ու մտերմությամբ: Դրա համար էլ ֆոտոշարքին Ջեյքը մասնակցել է եթովպացի մոդել Լիա Կեբեդեի ու չորսամյա աղջկա՝ սկսնակ դերասանուհի Լեյլայի հետ։

Ջիլենհոլն ու Կեբեդեն ֆեշն լուսանկարիչ Վիլլի Վանդերպերեի տեսախցիկների առաջ պատկերել են սիրող ընտանեկան զույգ. դերասանը հոգատարությամբ նայում է մոդելին, մինչ նա գլուխը խոնարհում է Ջեյքի ուսին։

Բացի դրանից, եռյակը կհայտնվի տեսագովազդում, որն էկրաններին կցուցադրվի մեկ ամսից։



© NEWS.am STYLE