Բեյոնսեն եւ Ջեյ Զին առաջին անգամ հանրությանն են ներկայացել երկվորյակների հետ

11:10   6 հոկտեմբերի, 2017

Բեյոնսեին եւ Ջեյ Զիին առաջին անգամ լուսանկարիչների խցիկների օբյեկտիվները «բռնացրել» են երկվորյակների հետ:

Ամուսինները նորածին երկվորյակների եւ դստեր՝ Բլու Այվիի հետ Լոս Անջելեսից Նյու Յորք էին ժամանել:
Նրանց այն պահին են լուսանկարել, երբ Բեյոնսեն երկվորյակների հետ, Ջեյ Զին եւ Բլու Այվին ավտոմեքենայից դուրս էին գալիս:

Երկվորյակներ Ռումիին եւ Սերային չի հաջողվել լուսանկարել:

Ջեյ Զին բռնել էր փոքրիկների փոխադրասայլակը, իսկ 5-ամյա Բլու Այվին քայլում էր կողքից:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Բեյոնսեն ու Ջեյ Զին 26 մլն դոլարով հսկայական առանձնատուն են ձեռք բերել Իսթ Հեմփթոնում։ Ի դեպ, առանձնատունը գտնվում է նույն փողոցում, որտեղ ապրում են Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշանը: Անշարժ գույքը վաճառքի է հանվել 2009 թվականին, այն ժամանակ տունը 39 մլն դոլար է արժեցել:


Շոու բիզնեսի աշխարհի ամենահարուստ զույգը միլիարդատեր Ռոնալդ Պերելմանի, Սթիվեն Սփիլբերգի եւ Մարթա Ստյուարտի հարեւանն է դարձել:



Աղբյուրը՝ Harperbazaar



© NEWS.am STYLE