Ոճաբան Ալեքսանդր Վենգը Քիմ Քարդաշյանի դստերը 1000 դոլարանոց պայուսակ է նվիրել

10:05   6 հոկտեմբերի, 2017

Ոճաբան Ալեքսանդր Բենգը Քիմ Քարդաշյանի դստերը նվիրել է 1000 դոլարանոց պայուսակ։ Քիմ Քարդաշյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է նվերի լուսանկարը։

«Նորթ, ես քեզ համար պայուսակ ունեմ, որով դու շատ գեղեցիկ կլինես, երբ զբոսնես մայրիկիդ հետ։ Հուսով եմ՝ քեզ դուր կգա»։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը պաշտոնապես հաստատել է, որ ինքն ու Քանյե Ուեսթը երրորդ երեխան են ունենալու: Նրանց դստերը հաջորդ տարվա հունվարի վերջին լույս աշխարհ է բերելու փոխնակ մայրը: Զույգը 45 հազար դոլար է վճարել 22-ամյա կնոջը, որը մշտական հսկողության տակ է:

Քարդաշյանների գերդաստանում հղի է նաեւ 20-ամյա Քայլի Ջենները՝ իր բոյֆրենդ Թրեւիս Սքոթից, նաեւ Քլոե Քարդաշյանը՝ իր բոյֆրենդ, բասկետբոլիստ Տրիսթան Թոմփսոնից։

Ի դեպ, Քիմի լուսանկարը կհայտնվի մեքսիկական Vogue-ի հոկտեմբերյան համարի շապիկին։

Աղբյուր՝Daily Mail



© NEWS.am STYLE