Հղի Քլոե Քարդաշյանը՝ նոր ֆոտոշարքում

12:10   6 հոկտեմբերի, 2017

Չնայած Քլոե Քարդաշյանը պաշտոնապես չի հաստատել այն տեղեկությունը, որ երեխա է սպասում իր բոյֆրենդ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնից, բայց եւ չի հերքել այն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ զույգի երեխան լույս աշխարհ կգա հունվարին, նույն ամսին են ծնվելու նաեւ Քայլի Ջեների դուստրը եւ Քիմի ու Քանյեի երեխան, որին փոխնակ մայրն է լույս աշխարհ բերելու։ Հունվարը հագեցած ամիս է լինելու Քարդաշյան- Ջեներ գերդաստանի համար, իսկ մինչ այդ 33-ամյա Քլոեն մասնակցել է իր սեփական՝ Good American ապրանքանիշի նոր ֆոտոշարքին։

Իր սոցցանցերի հաշիվներում Քլոեն երկրպագուներին տեղեկացրել է, որ նրանք պարզապես կխենթանան, երբ տեսնեն նոր սեզոնի հավաքածուն, սակայն բաժանորդների ուշադրությունն ավելի շատ սեւեռված է եղել Քլոեի կազմվածքին: Նրանք միաձայն պնդում էին, որ ժամանակն է, որ Քլոեն պաշտոնապես հայտարարի իր հղիության մասին։

 Աղբյուր՝Daily Mail



© NEWS.am STYLE