Ջոնի Դեփի նախկին ընկերուհի Էմբեր Հերդը նոր բոյֆրենդ ունի

13:10   6 հոկտեմբերի, 2017

Ջոնի Դեփից բաժանվելուց հետո Էմբեր Հերդը սկսել է հանդիպել Իլոն Մասկի հետ, սակայն զույգը վերջերս բաժանվել է:

Դերասանուհին, սակայն, առանձնապես երկար չի տառապել ու իր համար նոր բոյֆրենդ է գտել։


Այս անգամ 31-ամյա դերասանուհու բոյֆրենդի կարգավիճակին արժանացել է պրոֆեսիոնալ կասկադյոր Քելի Մակնատը, որը վտանգավոր հնարքների ժամանակ տարբեր ֆիլմերում հաճախ է փոխարինում Դուեյն Ջոնսոնին։

Զույգը դեռ պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունները։


Իսկ Էմբերը մինչ այդ հանգստանում է Ավստրալիայում։

Արեւմտյան լրատվամիջոցները հավաստիացնում են, որ Քելին հիմա Ջեյսոն Մոմոայի դուբլյորն է «Ակվամեն» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Այդ ֆիլմում նկարահանվել է նաեւ Հերդը։ Ասում են, որ զույգը ծանոթացել է նկարահանման հարթակում, ու նրանց միջեւ միանգամից սկսվել են սիրային հարաբերություններ։

Կասկադյորի մասին հիմա շատ քիչ բան է հայտնի։ Նույնիսկ տղամարդու ճշգրիտ տարիքը ստույգ հայտնի չէ։ Աղբյուրներն ասում են, որ նա ծնունդով Նոր Զելանդիայից է, մինչեւ կասկադյորի կարիերան աշխատել է մատուցող, նաեւ եղել է անձնական մարզիչ մարզասրահում։

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE