Բեն Աֆլեքին տեսել են հարբեցողների ռեաբիլիտացիոն կենտրոնից դուրս գալիս

13:38   6 հոկտեմբերի, 2017

Բեն Աֆլեքը բաժանվել է Ջենիֆեր Գարներից, բայց, ըստ երեւույթին, չի բաժանվել ոգելից խմիչքի հանդեպ կործանարար հակումից։ Լինդսա Շուքուսի հետ նոր հարաբերություններում չարաբաստիկ կախումը հետապնդում է դերասանին։


Երեկ պապարացիները նկատել են 45-ամյա դերասանին Սանտա Մոնիկայում՝ հարբեցողների ռեաբիլիտացիոն կենտրոնից դուրս գալիս:


Իսկ դերասանի ընկերուհին Նյու Յորքում է, որտեղ վաղը պետք է ժամանի Բենը՝ գալիք կինոնախագծերից մեկում իր նոր դերը քննարկելու համար։


Ի դեպ, Բենը դեռ յոթ ամիս առաջ հայտնել էր, որ ռեաբիլիտացիայի ամբողջական կուրսն անցել է ու այլեւս չի վերադառնալու կլինիկա։

Սակայն, նա միաժամանակ հավելել է, որ ոգելից խմիչքի դեմ իր պայքարը, ըստ երեւույթին, կշարունակվի ամբողջ կյանքում։

Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Splash, Backgrid



© NEWS.am STYLE