Քիթ Հարինգթոնը պատմել է, թե ինչպես է ձախողել ընկերուհուն ամուսնության առաջարկ անելու ծրագիրը

14:06   6 հոկտեմբերի, 2017

Այդ պահը պետք է կյանքի ամենառոմանտիկ պահերից մեկը լիներ, բայց «Գահերի խաղը» սերիալի աստղը հաջողացրել է ձախողել այն։

Հայտնի է, որ 30-ամյա դերասանն ու դերասանուհի Ռոուզ Լեսլին արդեն նշանված են։ Ի դեպ, սերիալի երկրպագուները հիշում են, որ Ռոուզը ֆիլմում կատարել է Ջոն Սնոուի ընկերուհու դերը, որին սերիաներից մեկում սպանում են։


Jonathan Ross Show շոուի ժամանակ, որին դերասանը մասնակցում էր երեկ, Քիթը պատմել է, թե ինչպես է հաջողացրել ձախողել ընկերուհուն ամուսնության առաջարկ անելու իր ծրագիրը։

«Ես մանրակրկիտ ծրագիր էի մշակել, թե ինչպես եմ ուզում առաջարկություն անել։ Ամեն ինչ արդեն պատրաստ էր։ Ես մտադիր էի լույսեր վառել ծառերի վրա ու ռոմանտիկ միջավայր ստեղծել, բայց ինչպես սովորաբար պատահում է, ամեն ինչ սխալ հունով ընթացավ։ Դրանից մեկ օր առաջ մենք կանգնած էինք հիասքանչ գիշերային երկնքի տակ, ու ես չդիմացա ու ծրագրվածից շուտ խոստովանեցի ամեն ինչ»,- պատմել է դերասանը շոուի ժամանակ՝ հավելելով, որ ինքը պետք է կապվի սերիալի պրոդյուսերի հետ, որպեսզի փոխի հաջորդ եթերաշրջանի նկարահանումների գրաֆիկը։

Քիթը նաեւ նշել է, որ շուտով նկարահանումները կավարտվեն, այնպես որ` իր գործընկերներն ու ընկերները կկարողանան ներկա գտնվել հարսանիքին։

Աղբյուրը` Daily Mail



© NEWS.am STYLE