Մերիլին Մենսոնը թողարկել է Heaven Upside Down նոր ալբոմը

15:44   6 հոկտեմբերի, 2017

Կոպիտ հնչողություն, կատաղի էներգետիկա՝ գումարած կրոնի, երեսպաշտության, սեքսի ու թմրադեղերի թեմաներով երգեր. այսպես կարելի է ներկայացնել ժամանակակից կուլտային ռոք երաժիշտ Մերիլին Մենսոնի նոր ալբոմը։

Billboard-ի փոխանցմամբ՝ երաժիշտի նոր ալբոմը, որը կոչվում է Heaven Upside Down, 10 երգից է կազմված։
Ի սկզբանե այն կոչվում էր SAY10 ու պետք է թողարկվեր Սուրբ Վալենտինի օրը, սակայն թողարկումը հետաձգել են, որպեսզի Մենսոնը կարողանա ավարտել աշխատանքը։ Մերլին Մենսոնը ստիպված է եղել ընդհատել ալբոմի աջակցության համար համերգային շրջագայությունը այն վնասվածքի պատճառով, որը ստացել էր դեկորացիաների ընկնելու հետեւանքով։

Սա երաժիշտի տասներորդ ալբոմն է։ Նախորդը, որը կոչվում էր The Pale Emperor, թողարկվել է 2015-ին։



© NEWS.am STYLE